Sotheby’s-ը աճուրդի է հանել Patek Philippe Caliber 89 գրպանի ժամացույցը: Այն մինչեւ 2015 թվականը համարվում էր «ամենաբարդ» ժամացույցն աշխարհում:  Մայիսի կեսերին այն աճուրդի կհանվի Ժնեւում:

Patek Philippe ընկերությունը Caliber 89 ժամացույցն ստեղծել է 150-ամյակի կապակցությամբ: Մոդելի վրա աշխատանքը սկսվել է անցած տարի 80-ականներին, թողարկվել է 1989 թվականին:

Ժամացույցը, բացի սովորական ժամանակից, ցույց է տալիս աշխարհի 125 մայրաքաղաքների ժամանակը: Այն ունի քրոնոգրաֆ, զարթուցիչ, կողմնացույց, վայրկյանացույց, աստղային երկնքի քարտեզ եւ բազմաթիվ այլ ֆունկցիաներ: Այն ունի երկու թվատախտակ:

Հոբելյանական Caliber 89-ից ընդամենը չորս հատ է թողարկվել. այն 18 կարատ դեղին, սպիտակ եւ վարդագույն ոսկուց է: Մեկ օրինակ պատրաստված է պլատինից: