Քալիֆորնիայում Ֆորեսթ Հիլ կամրջի վրա ընկերների հետ սելֆի անելու փորձի ժամանակ աղջիկը կորցրել է հավասարակշռությունը ու ընկել 18 մետր բարձրությունից։ Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Ռոզվիլի բուժկենտրոն, գրում է USA.net–ը։
Հոսպիլալիզացման պահին աղջիկն անգիտակից վիճակում է եղել։ Տուժածի ընկերը հայտնել է, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ու ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։ Փլեյսեր օկրուգի շերիֆի գրասենյակը սուր զգացողությունների սիրահարներին նախազգուշացրել է, որ արգելված տարածքներում գտնվելու դեպքում նրանք պատասխան կտան օրենքի առջեւ։ «Ավելին, դուք կարող եք զրկվել ձեր կյանքից, սելֆին չարժե դրան»,- գրել էր գերատեսչության ներկայացուցիչը Facebook-ում։ Ֆորեսթ Հիլը ԱՄՆ-ի ամենաբարձր կամուրջներից մեկն է։ Ոստիկանությունն այստեղ պարբերաբար հայտնաբերում է էքստրիմի սիրահարներին, որոնք բարձրանում են կամրջի տակ գտնվող մետաղաձողերի վրա ։











