Նոյեմբերյանով արեւային ակնոցով ու գլխարկով մի երիտասարդ ոսկու խանութ էր մտել, զարդ ընտրելու պատրվակով անցել վաճառասեղանի հետեւը ու վաճառողուհուց դանակի սպառնալիքով ոսկեղեն պահանջել:

Հանցավորը միայնակ չէր գործել: Ընկերը, որ մնացել էր դրսում, վաճառողուհու ճիչերի վրա մյուս քաղաքացիների պես օգնության էր բացել, բացել էր ըկերոջ փախոսւտի ճանապարհն ու հեռացել: Ոսկին հափշտակել չէր հաջողվել: Հանցագործները հաշվի չէին առել երկու հանգամանք. Խանութի տեսաձայնագրող սարքերը եւ որ ահազանգից հետո ոստիկաններն այդքան արագ դեպքի վայր կհասնեն:

Ոսկու խանութից ոչ շատ հեռու երկուսին էլ բռնել էին:

Մանրամասները տեսանյութում: