Կիեւի կենտրոնում գիշերը պայթյուն է որոտացել: 112.ua-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Վլադիմիրսկի փողոցում, գիշերը ժամը 1-ի սահմաններում:
Պայթյունի ալիքը կոտրել է շենքի առաջին հարկի պատուհանները. այնտեղ ռեստորաններ են եւ բանկ: Վնասվել են նաեւ հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները:
Պայթյունի վայրում իրավապահներ են աշխատում: Դեպքի այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:











