Ապրիլի 11-ին Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւան մտնող ճանապարհներին եւ Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում 60 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են կազմել՝ թաղանթապատված դիմապակիով մեքենա վարելու, լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 3 վարորդի ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու համար:
54 վարորդ դիմապակիների թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին:
Կային նաեւ վարորդներ, որոնք դիմապակիները փոխեռլ կամ թաղանթապատումը վերացրել էին 24 ժամվա ընթացքում եւ մեքենան ՃՈ ոստիկաններին էին ներկայացրել: Այդ դեպքում վարորդներն ազատվում են տույժը կատարելու պարտավորությունից:











