Մեքսիկայի նահանգներից մեկում չարագործները փորձել են կողոպտել մի կնոջ, սակայն նրանց ծրագրերը այլ ընթացք են ստացել։ Տեսահսկման խցիկը տեսագրել է միջադեպը՝ երկու զինված մարդիկ մոտեցել են իրենց զոհին, նրանցից մեկը աշխույժ զրույցի է բռնվել ականատեսների հետ։ Նրա հանցակցին դուր չի եկել, որ ընկերը շեղվում է իրենց ծրագրից։ Դաստիարակչական նպատակներով նա հարվածել է ընկերոջ վզին, սակայն այդ պահին նրա ձեռքին լիցքավորված ատրճանակ կար, որը կրակել է։
Փամփուշտը դիպել է գլխին ու տղամարդը տեղում մահացել է։ Մարդասպանն անմիջապես հեռացել է դեպքի վայրից, ընկերոջ մարմինը թողնելով հանցագործության վայրում։ Այդ ընթացքում կնոջը թալանել են երկու այլ հանցագործներ, օգտվելով ընձեռված հարմար պահից։ Ոստիկանությունը որոնում է մարդասպանին ու գողերին։











