Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 48–ամյա Վարդուհի Մովսիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։ 

Վարդուհի Մովսիսյանը ապրիլի 12–ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։  Նրա մասին  տեղեկություն ունենալու դեպքում քաղաքացիները կարող են  դիմել Մաշտոցի կամ ոստիկանության մոտակա բաժին։