Վայոց ձորի Գետափ համայնքի համայնքապետ Գագիկ Ալոյանն այսօր՝ ապրիլի 19-ին, վարչապետի հետ հանդիպման ժամանակ գյուղում շուկա կառուցելու համար կառավարությունից խնդրել է 30 միլիոն դրամ: Կարեն Կարապետյանը համայնքապետին չի մերժել եւ հետաքրքրվել է, թե համայնքապետը զարգացման ինչ ծրագիր է ներկայացրել: Վարչապետն հարցրել ՝ «Ուզու՞մ եք, որ ձեր համայնքը երջանիկ ապրի, իսկ որպեսզի երջանիկ ապրի, պետք է բնութագրե՞ք, թե ինչ դարդ ու ցավ ունի», այնուհետեւ վարչապետը չսպասելով համայնքապետի պատասխանին ավելացրել է՝«Գիտեմ, հեսա ասելու եք կտուր, մանկապարտեզ, էդ էլ ենք նայելու, բայց ախր մեր հիմնական խնդիրը տուն փող բերելն է, երեխուն նորմալ կրթելը, որ սառնարանը դատարկ չլինի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: