Ալմաթիում տղամարդը ծեծել է կին ոստիկանին, երբ նա մի խումբ քաղաքացիների հետ միասին փորձել է խանգարել տղամարդուն՝ դպրոցի տարածքից հանել երեխային, հայտնում է Tengrinews.kz.–ը։
Տեսագրության մեջ երեւում է, որ հեծանիվ վարող տղամարդը պինդ գրկում է երեխային, ասելով «Ասա, որ ես քո հայրն եմ»։ Հետո նա փորձում է հեռացնել հավաքված մարդկանց ՝ ասելով «Գնացեք ձեր տները, Հիսուսի անունով չքվեք, չար ոգիներ»։ Դրանից հետո տղամարդը սկսում է հարվածել կին- ոստիկանին, որը փորձում էր կարգի բերել նրան, ու բղավել՝ «Ծնկի իջիր՝ Հիսուսի անունով»։











