Լողացող կռունկի անձնակազմը, որն աշխատում է Կերչենսկի նեղուցով կամուրջ կառուցելու ուղղությամբ, որոնողներին օգնել է նեղուցի հատակից հանել Մեծ հայրենական պատերազմի ժամանակ կործանված ամերիկյան Р-40 կործանիչը, որը կոչվում է «Kittyhawk»: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: 

«Այն հայտնաբերվել է նեղուցի հատակին, մեծ շինարարության պարագծում, թամանյան ափից 6 կմ հեռավորությամբ: Կռունկով 9 մետր խորությունից դուրս է բերվել կործանիչի կմախքը` ավելի քան 3,5 տոննա քաշով: Պապանվել է սպառազինությունը` 12,7 մմ տրամաչափի «Քոլթ Բրաունինգ» վեց գնդացիր, մասնակիորն վնասվել են սարքերի տախտակն ու օդաչուի աթոռը, ինչպես նաեւ շարժիչը` դրոշմով: Այն կարող է օգնել պարզել օդանավի պատկանելությունը, դրա կործանման հանգամանքներն ու օդաչուի ճակատագիրը», - նշել են տեղեկատվական կենտրոնում: