Արշակունյաց պողոտայի կանգառներից մեկում, ապրիլի 19-ին, ինչ որ մեկն աննկատ թռցրել էր երթուղայինից իջնող կնոջ դրամապանակ։ Դրամապանակում 140 հազար դրամ էր եղել, բանկային քարտեր ու մի թղթի կտոր, որի վրա քարտերից մեկի ծածկագիրն էր։
Ոստիկանության փոխանցմամբ, նույն օրը հանցամիտը Գայի պողոտայում մոտեցել էր մի բանկոմատի եւ քարտից գումար կանխիկացրել։ Ինչպես հայտնի է բանկոմատը տեսագրող սարք ունի ու ֆիքսում է գումարը վերցնողի դեմքը։ Պարզելուց հետո, թե որ բանկոմատից է գումար կանխիկացվել, կարելի է վերծանել տեսագրությունները։ Սակայն ոչ այդ ոչ, էլ հաջորդ օրը կինը ոստիկանություն չէր դիմել։ Մտածել էր դրամապանակը կորցրել է կամ տանն ինչ որ տեղ դրել եւ գուցե դեռ գտնի։
Կատարվածի մասին տեղեկություններ ստանալով քրեական հետախույզներն՝ ապրիլի 22-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Նոր Նորքի բնակիչ Արմեն Գ.-ին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ Գողության փաստով հարուցվել է քրեական գործ։











