Թուրքիայի Քոնյա քաղաքի զվարճանքներ այգում «Ազատ անկում» ատրակցիոնի մարդկանցով մակույկն ընկել է, հայտնում է Anadolu-ն:

Մեխանիզմը մարդկանց բարձրացրել է 25 մետր եւ գրեթե ցած էր իջեցրել, սակայն գետնից 2 մետր բարձրությամբ ճոպանը պոկվել է, որի հետեւանքով մարդիկ ընկել են եւ մեծ ուժով բախվել հարթակին:

Դեպքի վայրում է ոստիկանությունը, պարզվում են տեղի ունեցածի մանրամասները: