Հայրենական պատերազմի շքանշանը եւ «9» թիվը Խաբարովսկի վարորդները Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմել են 521 ավտոմեքենաներով: Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

«Ֆլեշմոբը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Խաբարովսկի Երոֆեյ-Արենա հրապարակում: Ակցիային մասնակցել է 521 ավտոմեքենա: Մեքենաները կազմել են Հայրենական պատերազմի շքանշանի ձեւը՝ 10 ճառագայթներով, ներսում մուրճ ու մանգաղով, նաեւ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա պատվին 9 թիվը»,- հայտնել է կազմակերպիչը:

Նրա խոսքով՝ մասնակիցներից սա կառուցելու համար մոտ 4 ժամ է պահանջվել: Երբ բոլոր մեքենաները զբաղեցրել են իրենց տեղերը, միացրել են լուսարձակները եւ վթարային լույսերը: Բացառված չէ, որ այս ակցիան մտնի Ռուսաստանի ռեկորդների գրքի մեջ: