Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հրապարակել է երկրի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները, փոխանցում է Gazeta-ն: 

Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկով «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 66,1 տոկոսը՝ նրա օգտին է քվեարկել 20,753,798 մարդ:

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 33,9 տոկոսը: Նրա օգտին իրենց ձայնն են տվել 10,644,118 ֆրանսիացիներ: