Վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր չէ զբաղվել ադրբեջանական խնձորներով: Մայիսի 9-ին՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում խնդրի մասին նրա կարծիքն իմանալու լրագրողների փորձին վարչապետը հայտարարեց. «Ես տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցվել»: Դիտարկմանը՝ այդ գործն իր ուշադրության կենտրոնո՞ւմ է, վարչապետն այն կասեցրեց՝ ասելով. «Քրեական գործը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Դուք պատկերացնում եք, որ ես կբաղվեի 300 կգ խնձորո՞վ»:
Հիշեցնենք, որ Հայաստանում հայտնաբերվել է ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրում: Իրավապահ մարմինները պարզում են ապրանքի մատակարարման ուղիները:











