Հայաստանում տնտեսական աճը պետք է կրիտիկական կետի հասնի, որ որակական փոփոխությունները տեսանելի լինեն։ Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե եթե աճ է լինում, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում, Կարապետյանը պատասխանեց, թե չի կիսում այդ կարծիքը։

Ինչո՞ւ է հանրապետականն անընդհատ հաղթում, եթե այդ աճը չի զգացվում։

Դուք ընտրողներին հարցրեք։

Ընտրողը չի կեղծում, հանրապետականն է կեղծում։

Ինչ գիտե՞ք։

Ուսուցիչների ձայնագրությունները ապացույց չե՞ն Ձեզ համար։

Ուսուցիչների ձայնագրությունները հետաքննվում են։