Մեր երկրում շատ աղբ կա հավաքելու։ Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությանը։

Խոսելով իր եւ վարչապետի հարաբերություններից՝ Գասպարյանը դրանք հիանալի է բնութագրել։ Նա ասել է, որ շատ լավ հարաբերություններ ունի նոր կառավարության հետ։

Արդյոք լինելու՞ է նոր կառավարությունում հարցին, ոստիկանապետը պատասխանել է. «Իհարկե»։

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված նրա երկարակեցությունը կառավարությունում՝ ոստիկանապետը պատասխանել է. «Ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել»։ Արդյոք Սերժ Սարգսյանը ստորագրե՞լ է այդ 60 տարին, հարցին էլ ոստիկանապետը պատասխանել է կատակով, թե նախագահը 65 է ստորագրել։

Իսկ վերջում էլ ոստիկանապետն ասել է, թե 150 տարի է ապրելու։