Թաիլանդում շներն օգնում են գումար հավաքել բարեգործության համար։ Բանգկոկի այգում հավաքվել են տարբեր տեսակների հարյուրավոր շներ։ Իրենց տերերի հետ միասին նրանք պատրաստվում են մեկ կիլոմետր 700 մետր հեռավորության բարեգործական վազքի, հայտնել է NTDTV–ը։
Վազքին մասնակցելու համար շների տերերը վճարել են յուրաքանչյուրը 30 դոլար։ Ստացված հասույթը կփոխանցեն տեղական հիվանդանոցին։ Թաիլանդում վերջերս զանգվածային մարզական միջոցառումները մեծ տարածում ունեն։ Քառոտանիների տերերը հույս ունեն, որ բարեգործական վազքերն էլ օրեցօր կշատանան։











