Երկու ալիգատորների մենամարտը ստիպել է Eagles Golf Course ակումբի անդամներին ընդհատել գոլֆ խաղը ու ամբողջ ուշադրությունը սեւեռել սողունների վրա, հայտնում է Daily Mail-ը։
Կադրերում երեւում է, թե ինչպես է որոշ ժամանակ անց գիշատիչներից մեկը կարողանում մեջքի վրա գցել մրցակցին, սակայն պարտված ալիգատորը չի հանձնվում ու հետ է շրջվում, չնայած հակառակորդը պինդ բռնում էր նրան ատամներով։ Սողունի մեջքի վրա կարելի է նկատել արյունոտ վերքեր։
Ռեպորտաժի ընթացքում գոլֆ խաղացողներից մեկը ցույց է տվել մի բան, որը հիշեցնում է կոկորդիլոսի ատամ, որը հաստատ մարտի ժամանակ էր ընկել։
Որոշ ժամանակ անց մրցակիցներն ուժասպառ են եղել ու հեռացել իրարից, սակայն ջրի մեջ էլ էին շարունակում հետեւել իրար։











