Բրյանցին տեսագրել է քաղաքում ավտոմեքենայով իր ճամփորդությունը՝ իր կատվի՝ Մուսյայի հետ, հաղորդում է Bryansku-ն։

Youtube-ում հրապարակված տեսագրությունում երեւում է, թե ինչպես է կատուն պառկած ավտոմեքենայի թվատախտակին, իսկ վարորդը շփվում ու խաղում է նրա հետ ընթացքի ժամանակ։ Արագընթաց ուղեւորությունը կենդանուն ամենեւին չի վախեցնում։ 

Համացանցի օգտատերերը վարորդին խորհուրդ են տալիս չշեղվել իր կենդանուց եւ զգույշ լինել, որպեսզի վթար տեղի չունենա։