ԱՄՆ-ում ուղեւորները ծեծկռտուք են կազմակերպել օդանավում։ Միջադեպը տեղի է ունեցել Բերբանկի օդանավակայանում։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2530 օդանավը, որը Դալլասից Օքլենդ էր թռչում, միջանկյալ վայրէջք է կատարել Բերբանկում, երբ երկու տղամարդիկ սկսել են վիճել։

Ծեծկռտուքի տեսագրությունը հրապարակվել է համացանցում։ Երկու տղամարդիկ հրում են իրար նստատեղերի մոտ, նրանցից մեկն ընկնում է նստարանի վրա, իսկ մյուսը սկսում է տղային ծեծել բռունցքներով, որից հետո միայն մյուս ուղեւորները հասցնում են միջամտել։ Southwest Airlines ավիաընկերության տվյալներով, վիճողներից մեկը փոքր վնասվածքներ է ստացել ու շարունակել է թռիչքը, իսկ վեճը հրահրողը կալանավորված է։