Brave Wilderness-ի YouTube-ալիքը հրապարակել է մի տեսագրություն, որտեղ վայրի բնության հետազոտող Կոյոտ Փիթերսոնը իր ձեռքի վրա փորձարկում է թունավոր զոլավոր ձկան խայթոցը։ Սուր փշերի միջով մաշկի մեջ է ներթափանցում թույնը, որն առաջացնում է ճառագայթող ցավ։ Հետազոտողի խոսքով, ինքդ քեզ առաջին օգնություն ցուցաբերելու համար, պետք է վերքը հնարավորինս շուտ մշակել ջրածնի պերօքսիդով, ու վնասված վերջույթը 10 րոպեով դնել տաք ջրի մեջ։ Դա քայքայում է արյան մեջ հայտնված թունավոր սպիտակուցները, հայտնում է Lenta-ն