Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին առաջնորդել է անապատում, որպեսզի հասնի Ավետյաց երկիր, ուրեմն 25-ամյա Հայաստանը դեռ ժամանակ ունի զարգացման ցանկալի մակարդակին հասնելու համար։ Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նորընտիր պատգամավոր Արմեն Աշոտյանը, ելույթ ունենալով ՀՀԿ-ի ո ՀՅԴ-ի միջեւ քաղաքական կոալիցիայի ձեւավորման մասին հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցում։
Մեկնաբանելով սուպերմակրետների SAS ցանցի աշխատակիցներին վերաբերող պատմությունը (որոնց ընտրությունների ժամանակ ստիպել են քվեարկել ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանի օգտին) ՝ Աշոտյանը նշեց, որ ցանկացած նպատակի իրականացման ժամանակ խնդիրներն անխուսափելի են։ Այդուհանդերձ, Հայաստանի ընտրական գործընթացներում, նրա համոզմամբ, գրանցվել է ակնհայտ դրական դիմամիկա։ «Այս կամ այն միջադեպի հետ կապված,քաղաքական գնահատականներ ակնկալելը, մանավանդ, եթե միջադեպն ունի նաեւ իրավական հարթություն, կարծում եմ, ստեղծված իրավիճակում համարժեք չէ»,- համարում է նա։
Աշոտյանի կարծիքով, Հայաստանը դեռ զարգանալու համար ժամանակ ունի։ «Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին առաջնորդել է անապատով, որպեսզի հասնեն Ավետյաց երկրին, իսկ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել, ակնհայտ է, որ Հայաստանը՝ իր 25-ամյա պետականությամբ, նույնիսկ իր ամբողջ քաղաքական, մտավոր ու մարդկային ներուժով հանդերձ, դեռ ժամանակ ունի զարգացման ցանկալի մակարդակին հասնելու համար»,- ասել է նա։











