ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երեւան քաղաքում գործող կրպակից գումար եւ ծխախոտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երեւան քաղաքում գտնվող կրպակներից մեկը, հափշտակել է կանխիկ գումար եւ տարբեր ապրանքանիշերի ծխախոտ՝ սեփականատիրոջը պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված միջին տարիքի տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:












