Ժնեւում Christie’s աճուրդի տունը հանրությանը ներկայացրել է 250 ոսկերչական զարդերի հավաքածու, որը վաճառքի է դրվելու մայիսի 17-ին։ Հավաքածուի ամենաթանկարժեք զարդը մարգարտաշար վզնոցն է ՝ «Առասպել» ադամանդով, որը պատրաստել է «Բեմեր ու Բասանժ» ոսկերչական տունը, փոխանցում է Euronews-ը։

«Մենք պատիվ ունենք աճուրդի դնել սրտաձեւ 92 կարատանոց զարմանալի ադամանդ, որը աչքի է ընկնում իր արտասովոր մաքրությամբ, գեղեցիկ գույնով, իսկ գնահատվում է այն 14-20 մլն դոլար»,- նշել է Ժան Մարկ Մյունելը՝ Christie’s Geneva-ի փորձագետներից մեկը։

Դա այս տեսակի մեջ ամենախոշոր քարն է, որը երբեւէ աճուրդի է դրվել։

 Աճուրդով վաճառվելու է նաեւ 15 կարատանոց բիրմանյան ռուբինով ու ադամանդներով մատանի։ Մասնագետների գնահատականով, դրա արժեքը կարող է հասնել 15 մլն դոլարի։