Ավստրալացին ուղղաթիռով հասել է արագ սննդի ռեստորան, որպեսզի այնտեղից վերցնի իր պատվերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիդնեյի բնակիչներն ականատես են դարձել զարմանալի տեսարանի՝ սովորական մեքենաների փոխարեն ռեստորանի մոտ «կայանել էր» ուղղաթիռ։ Օդաչուն դուրս է եկել, վերցրել իր պատվերը ու նորից ուղղաթիռով հեռացել։
Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության վարչությունից հայտնել են, որ տեխնիկապես օդաչուն կարող էր վայրէջք կատարել ռեստորանի մոտ, չխախտելով օրենքը, եթե ունենար համապատասխան թույլատվություն տվյալ տարածքի սեփականատիրոջ կողմից։
Վարչությունը սկսել է քննել քաղցած օդաչուի գործողությունների օրինականությունը։











