RealLifeLore-ը հրապարակել է տեսահոլովակ, որը նվիրված է այն աղետալի իրադարձություններին, որոնք տեղի են ունենալու առաջիկա միլիարդ տարիներին։ Եվ այսպես ութ հազար տարի հետո հնարավոր է ծագի հինգ նիշով տարեթվի խնդիրը։ Քանի որ ծրագրային ապահովումները հարմարեցված են չորս այլ ոչ թե հինգ նիշով տարեթիվը ներկայացնելուն, հայտնում է Lenta–ն։
50 հազար տարի հետո կսկսվի նոր սառցե դարաշրջան, նաեւ կանհետանա Նիագարայի ջրվեժը։ 500 հազար տարվա ընթացքում Երկիրը հավանաբար կբախվի մեկ կմ տրամագծով խոշոր երկնաքարի, իսկ կես միլիոն տարի հետո տեղի կունենա սուպերհրաբխի ժայթքում։ Մինչ այդ Բետելգեյզե աստղը կվերածվի գերնոր աստղի։
50 մլն տարի հետո Ֆոբոսը կընկնի Մարսի մակերեսի վրա, իսկ 100 մլն տարի հետո մեր մոլորակին կբախվի ավելի քան 10 կմ տրամագծով երկնաքար ու Սատուռնը արդեն ամբողջությամբ կզրկվի իր օղակներից։ 400-500 մլն տարի հետո, հավանաբար, տեղի կունենա հզոր գամմա- բռնկում, որն ունակ է ոչնչացնել Երկրի օզոնային շերտը։ Արեւն ավելի վառ կդառնա, ինչը կհանգեցնի կլիմայի փոփոխության։ Ածխաթթու գազի մակարդակը կտրուկ կնվազի, ինչի հետեւանքով ֆոտոսինթեզն անհնար կդառնա։ Վերջապես, միլիարդ տարի հետո Երկրի օվկիանոսները կանհետանան հզոր ջերմոցային էֆեկտի պատճառով։











