Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մթերային խանութից գողություն կատարելու մեջ կասկածվող անձը մայիսի 12–ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Համբարձում Թադեւոսյանը կասկածվում է Էջմիածնի մթերային խանութից ծխախոտ ու գումար գողանալու համար։ Նա ոստիկանության Էջմիածինի բաժանմունքում խոստովանական ցուցմունք է տվել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։