Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ 21–ամյա Շուշան Ավետիսյանը ապրիլի 28–ին ժամը 20։00–ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։ 

Նա փնտրվում է որպես անհետ կորած։ Ոստիկանությունը կոչ է անում Շուշան Ավետիսյանի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտական բաժին։