Երեւանում քիչ անց կմեկնարկի ՀՀԿ Խորհրդի նիստը: Ենթադրվում է, որ նիստի ընթացքում որոշում կկայացվի նորընտիր Ազգային ժողովում պատգամավորական մանդատ ստացածներից Հանրապետական ԱԺ նախագահի եւ փոխնախագահի թեկնածուների անունների հարցով: (ֆոտոռեպորտաժ)

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելի վաղ հայտարարել է, որ ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Արա Բաբլոյանն է, իսկ փոխնախագահ կարող է նշանակվել արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: