Քամիներ եղել են եւ ձեր կողմից, եւ մեր թիմակիցների կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է  «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին՝ մայիսի 17-ին կայացած նիստի ժամանակ  ում է նկատի ունեցել, երբ հայտարարել է, թե հենց սկզբից տեղյակ է եղել մանդատներից հրաժարվելու դիմումների հետ կապված իրավիճակին եւ հետաքրքիր է իմանալ, թե «ով է բզբզում»: 

«Եվ կուսակցությունից, եւ մեր մեջից եւ այլ կուսակցություններից: Ճիշտն եք ուզում՝ քամիներ եղել են եւ ձեր կողմից, եւ մեր թիմակիցների կողմից»,-ասել է նա:

Հարցին՝ այդյոք «Ծառուկյան» դաշինքում պառակտում կա, նա նշել է. «Ի՞նչ պառակտում, էս կուսակցությունում պառակտում կարո՞ղ է լինի: Բոլորի հետ էլ աշխատելու ենք: Բոլորի համար էլ լավ ա լինելու, արդարացի ա լինելու, եթե դուք երեկ նայած ինեիք մեր խմբակցության համապատասխան նիստը, ուրեմն դուք տեսած կլինեիք, որ ամենակարող մարդը արդարացի պետք է լինի, եթե մարդիկ կան, բացթողում ա եղել կամ տեղեկացված չեն եղել»: