Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 15:15-ին մեկնարկել է խորհրդարանի նախագահի քվեարկությունը:

Քվեարկությունը կտեւի մինչեւ 16:00-ն: Թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: ՀՅԴ-ն ամբիոնից հայտարարել է, որ քվեարկելու է Արա Բաբլոյանի օգտին, մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի ոչ մի ներկայացուցիչ ելույթով հանդես չի եկել եւ իր դիրքորոշումը չի հայտնել:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը, որի կազմում է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն: Նրանք միասին խորհրդարանում ունեն 65 մանդատ: