Հարուր անգամ ասել եմ, ժողովուրդ ջան, կարեւորը պետք է տաք, որ կարողանա օրենք փոխվի, որ մենք կարողանանք մեր ծրագիրը կյանքի կոչենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի տացած քվեաներին, նա նշեց. «Եթե դուք ձայն չեք տալիս, էսօր դուք տեսաք՝ խորհրդարանական ընտրություններ են։ Եթե ամեն ինչը կարգավորած, ժողովուրդը գնացել ա իրա քուչի լավ տղուն ա տալի, մեկը իրա պաշտոնը պահելու համար բարեկամներին ա հավաքել»:
Ծառուկյանի խոսքով, ինքը ոչ մեկից հիասթափված չէ. «Ոչ մեկից էլ հիասթափված չեմ, բոլորի ցավն էլ տանեմ։ Ով տվել ա՝ շնորհակալ եմ, ով էլ չի տվե, ում ա տվե գնացեք թող պահանջեն համապատասխան.... Այսինքն ուրեմն, եթե Սերժ Սարգսյանին ընդունել է 51 տոկոս, ընդունել է իր կուսակցությունը, ուրեմն համապատասխան մարդիկ հույս են կապում այդ կուսակցության հետ: Հնարավորություն կտրվի եւ քեզ, եւ ցանկացած քաղաքացու։ Ուրեմն արդար, նորմալ ընտրություն կատարեք ում վստահում եք, տվեք, պահանջեք։ Եվ հասկացանք, տեսանք, տվեցիք Հանրապետական կուսակցությանը, Հանրապետական կուսակցությունից էլ պետք է պահանջեք։ Ես իմ աչքով տեսել եմ, եւ դա տեսել եմ բոլոր ընտրություններում։ Ժողովուրդը ինչ ընտրել ա նա էլ պետք է ստանա, ում հետ հույս ա կապել, նրանք էլ համապատասխան վստահությունը... Ուրեմն լսեք։ Բզբզացողներից մեկն էլ լրագրողներից է եղել մի խումբ։ Ուրեմն ամենակարեւորը, ես նորից եմ ասում, մի թողեք որ ես չակերտները բացեմ։ Թողեք ես գնամ»:











