Ես զգում եմ, որ «Ծառուկյան» դաշինքում խնդիրներ, պառակտումներ չկան, կրքերը հանդարտվել են: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը:
«Հարցեր կան, որ ինձ պետք է չտաք: Համապատասխան մարդկանց հարցեր տվեք: Ես ինչքան գիտեմ, այդքանով պատասխանում եմ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ է հասկանում ընդդիմություն ասելով, Ղուկասյանն ասաց. «Գրիգոր Տաթեւացին շատ գեղեցիկ ներկայացնում է ընդդիմության վերաբերյալ. ասում է՝ քամին ծառին ինչի՞ համար է պետք, որպեսզի ծառը ամրացնի իր արմատները: Առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»:
Լրագրողին հարցին` հիմա դուք քամի եք անելո՞ւ, որ ՀՀԿ-ն ամրացնի իր արմատները, Վ.Ղուկասյանը պատասխանեց, թե արդեն լրագրողն է քամի անում: Նա չհամաձայնեց, որ սկանդալով է սկսվել դաշինքի գործունեույթունը, նաեւ հերքեց, որ ՀՀԿ-ականներն իրենց թարս աչքով են նայում:
Հարցին` իր տղայի հետ կապված դեպքը, որ ըստ շրջանառվող լուրերի, գազալցակայանում մարդ է ծեծել, եղե՞լ է, թե՞ ոչ, դժգոհեց, թե` չկա մեկը, որ ոբղոքի, չկա ոչ մի վկայություն:
«Չգիտեմ՝ դուք ինչ եք ուզում, ի՞նչ եք բզբզում չեմ հասկանում, բայց ես մի բան եմ հարցնում, որ 2007 թվականին իմ նկատմամբ մահափորձ կատարվեց, մինչեւ էսօր ո՞րդ եք անդրադարձել. ոչ մեկդ: Ամենափրկիչ եկեղեցի է կառուցվում իմ կողմից, ՀՀ ամենամեծ եկեղեցին է, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թիֆլիսում գնեցի ես եւ հանձնեցի հայ համայքնին, մի օր անդրադարձե՞լ եք: Էսպես շառերը բերում ու կապում եք, հերիք չի՞, չհոգնեցի՞ք», – ասաց Ղուկասյանը:
Դիտարկմանը, թե ով շատ մեղք է գործում, եկեղեցի է կառուցում, Վ. Ղուկասյանն ասաց. «Այո՛, դու մեղք չե՞ս գործում: Եթե Նարեկացին ասում է` ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները` մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ, դարձյալ չէին կարող գրել իմ մեղքերի մեկ հազարերորդ մասնիկն անգամ, եթե Շնորհալին իր հավատը խոստովանելիս ասում է` եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ` բազմամեղիս, եթե նրանք բազմամեղ էին, ապա իմ պես եղկելիս ու թշվառականս ավելի շատ մեղք է գործել, քան որեւիցե մեկը: Ամենամեղավոր մարդը ես եմ… Երանի եկեղեցի շինողաց»: Նա նաեւ հայտարարեց, որ ամենամեղավոր մարդը ինքն է, «եղկելի ու թշվառական»:











