Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը կմնա իր պաշտոնում: Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Գալուս Սահակյանը:
«Արման Սահակյանն աշխատում ա, էլ ո՞ր պաշտոնում պետք է տեսնել: Եթե այլ պաշտոն կլինի, երեւի ավելի բարձր պաշտոնի մասին եք հարցնում, շատ ավելի լավ կլինի, որ ավելի բարձր պաշտոնում լինի»,-ասել է նա:
Նշենք, որ Արման Սահակյանը ՀՀԿ ցուցակով թիվ 2 ընտրական տարածքից ընտրվել էր ԱԺ պատգամավոր, սակայն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Նրա ինքնաբացարկի արդյունքում նույն ընտրական տարածքից պատգամավոր է դարձել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը:











