«Ելք» դաշինքի բոյկոտը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պրիմիտիվ մոտեցում է որակում:
«Դրանք պրիմիտիվ մոտեցումներ են, վերջին հաշվով ես կարծում եմ, որ պիտի որոշակի հարգանք ձեւավորվի ե՛ւ ընդդիմության, ե՛ւ դիմության, ե՛ւ ժողովրդի կողմից», - այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, քաղաքական ուժերից յուրաքանչյուրը մտածում է ինչ-որ գործողություն կատարի, որպեսզի ավելի տեսանելի դառնա ժողովրդին. «Նայած, թե ով ինչպես է մտածում»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ելք» դաշինքի պատգամավորները բոյկոտել էին ԱԺ անդրանիկ նիստը եւ դահլիճ վերադարձել միայն այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավարտեց ելույթը եւ հեռացավ:











