Ազգային Ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ նոր խորհրդարանը լավ է աշխատելու: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցւոմ ասել է նա:
«Որեւէ խորհրդարան երբեւիցե վատ չի աշխատել, որովհետեւ ժամանակային պայմաններ կան, որ անկախ Հայաստանում բոլոր խորհրդարանները լավ են աշխատել: Կարծում եմ, որ այս խարհրդարանը նույնպես շատ լավ է աշխատելու: Քաղաքական գործիչը պետք է կենսափորձ ունենա, մի 2 ամսից արդեն կհասկանաք, թե խորհրդարանում ովքեր են քաղաքական գործիչներ, ես արդեն մի 10-15 հոգի ջոկել եմ, որ քաղաքական գործիչ են, որոնք միայ ՀՀԿ-ից չեն»,-ասել է նա:











