Պետք չէ որեւէ կերպ Հայաստանին համեմատել Ադրբեջանի հետ: Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա կարծիքով, անթույլատրելի է մարդու իրավունքների հանձնաժողովը միավորել մեկ ուրիշի հետ: Նա կտրուկ քննադատել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի փաստարկը: Վերջինը նկատել է, որ մարդու իրավունքների առանձին հանձնաժողովներ գոյություն ունեն Ադրբեջանում ու Բելառուսում:

«Ոչ մի կերպ մեզ մի համեմատեք Ադրբեջանի հետ: Դա սուլթանական եւ հանցագործների երկիր է, որտեղ բանակը պատերազմում է ԻՊ-ի կանոններով: Մեզ համեմատեք զարգացող երկրների հետ»,- կոչ է արել Մարուքյանը: