Ինձ բոլորն էին կասկածում, բայց ես իմ պիտանիությունն ապացուցեցի սեփական աշխատանքով: Մայիսի 19-ին՝ ԱԺ նիստում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ Արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ:
Նրան դիմելով՝ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հոռետեսորեն արտահայտվեց համատեղ աշխատանքի նրա ընդունակությունների վերաբերյալ: «Դրանից զատ, դժվար է պատկերացնել, որ կրթության նախկին նախարարը ղեկավարի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը»,- հավելեց նա:
Ի պատասխան Աշոտյանը նկատեց, որ ճիշտ այդպես իրեն չէին վստահում, երբ իրեն, կրթությամբ բժշկին, նշանակեցին նախարար: «Այդ ժամանակ՝ 2009 թվականին, ես հայտնվեցի Facebook-ում, եւ գործընկերներս ինձ ասում էին՝ դուրս արի եւ մի խայտառակվի այդպիսի հիմարություններով: Բայց ժամանակ անցավ, եւ մյուս պաշտոնյաները վաղուց արդեն խլել են իմ հացը: Այնպես որ, կարծում եմ պատմությունը կկրկնվի»,- ասաց Աշոտյանը:











