ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը խոստանում է ԱԺ բարձր ամբիոնից բարձրացնել ցանկացած հարց, այդ թվում գնումների գործակալության ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ, եթե խմբակցությունն այդպես ցանկանա:

«Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ, բոլոր հարցերը քննարկվեն, ես առաջ կքաշեմ բոլոր հարցերը, որոնք անհանգստացնում են ժողովրդին»,-ասել է Գագիկ Բեգլարյանի եղբայրը:

Հարցին՝ ֆրակցիայի թույկտվությունից հետո միայն կոռուպցիայի վերաբերյալ հարցերը կբարձրացնի, պատասխանել է. «Ոչ, բոլոր նեգատիվ երեւույթների մասին բոլորս պիտի խոսենք»:

Լրագրողների դիտարկմանը, որնեգատւվ երեւույթներից մեկն էլ ընտրակաշառքն է, որի հետ մշտապես կապվում է Բեգլարյանների անունը, արձագանքել է. «Ընկերներ ջան, տենց բան չի եղել»: