Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Երեւանում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ, երբ երիտասարդը ծնողներին դանակահարելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել: Կասկածյալ Վլադիմիր Կանջարյանը դեպքի օրը, ժամը 20:00-ի սահմանում դանակահարել էր մորը, ապա՝ կնոջն օգնության հասած հորը, որից հետո նետվել շենքի 6-րդ հարկից ու ընկել հարեւանի մեքեանյի վրա:

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի եւ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով:

Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է:

Նա այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, ենթարկվել է վիրահատության: