Մայիսի 14-ին՝ ժամը 6:30-ին, մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց իր տանը տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ։

«Իմ ծանոթներից մեկը զանգահարեց հանդիպելու նպատակով։ Հրավիրեցի իմ տուն։ Եկավ, դուռը բացեցի եւ հրավիրեցի ներս սուրճ խմելու։ Նստեցի որպեսզի զրուցենք։ Էդ պահին հանկարծակի ինքը մոտեցավ մեջքիս դեպի։ Կանգնեց իմ ետեւից, մի ձեռքով գրկեց որովայնս սեղմելով, իսկ մյուս ձեռքով սուր ծայր ունեցող դանակը դրեց պարանոցիս վրա։ Ես փորձեցի ազատվել էդ ամենից, բայց իմ մոտ ոչինչ չստացվեց։ Սկսեց սպառնալ որ կսպանեմ, կմորթեմ, արագ պարանոցիդ շղթան հանի տուր ինձ։ Հափշտակել ա ոսկյա շղթաս, նոթբուքս, նոթբուքի տակը դրած 300 հազար դրամս եւ NOKIA մակինիշի փոքր հեռախոսս»,-ոստիկանությունում պատմել է տուժող կինը:

Ըստ տուժած կնոջ՝ Դավիթն իր ծանոթն է եղել։ Հաճախ են հանդիպել եւ այդ օրը կատարվածը նրա համար անակնկալ էր։

Տուժածն ու կասկածյալը ծանոթնոր էին իհարկե, բայց հետաքրքիրն այն էր, որ կինը իր ծանոթի իրական անունը չգիտեր։ Ինչեւէ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները շարունակեցին բացահայտման աշխատանքը։ Որպես Դավիթ ներկայացող Սերգեյ Ղազարյանը ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժի եւ ձերբակալվեց։ Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ , քննությունը շարունակվում է։