Ամերիկյան Նոթր Դամ (Ինդիանա նահանգ) կաթոլիկ համալսարանի շրջանավարտները բոյկոտել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ելույթը։ Նրա ողջույնի խոսքի ժամանակ տասնյակ ուսանողներ լքել են դահլիճը։ Այսպես նրանք բողոք են հայտնել ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, որը խտրական են համարում, հաղորդում է Euronews-ը։

 «Այս համալսարանը ազատ ինքնադրսեւորման եւ կարծիքների ազատ փոխանակման մարմնավորում է, այնինչ խոսքի ազատությունն ու զրուցակցի նկատմամբ հարգանքը, ավաղ, հեռանում են ԱՄՆ-ի համալսարաններից։ Նոթր Դամը համալսարանական քաղաք է, որտեղ ողջունելի են քննարկումները, որտեղ քննարկվում են հակառակ տեսակետները, եւ յուրաքանչյու հռետոր՝ անկախ այն բանից, թե որքանով է նա հանրաճանաչ կամ հանրաճանաչ չէ, իր հայացքները բացահայտ ներկայացնելու իրավունք ունի»,-իր հերթին նշել է Փենսը։