Փհուկետի լողափն այս օրերին կարող է վտանգավոր լինել՝ լողափին նորից հայտնվել են թունավոր սիֆոնոֆորաներ։ Սիֆոնոֆորան հիդրոիդների կարգի (Hydrozoa) կենդանի է։ Դրանցից շատերը ծայրահեղ թունավոր են։ Ամենավտանգավոր ու տարածված տեսակներից են պորտուգալական նավակը, կամ ֆիզալիան, հայտնում է Nat-geo-ն։

Ֆիզալիաները բնակվում են արեւադարձային ծովերում, դրանց հաճախ կարելի է հանդիպել նաեւ Թաիլանդի Փհուկետ կղզու ջրերում։ Մեկ տարի առաջ կղզու լողափերը փակվել էին ադ պորտուգալական նավակների պատճառով, իսկ հիմա իրավիճակը կրկնվում է։

Զբոսաշրջիկներին նախազգուշացնում են Նայթոնի, Պատոնգի ու Փհուկետի մի շարք այլ լողափերում լողալու վտանգավորության մասին։

Ընդ որում այդ պորտուգալական նավակները վտանգավոր են ոչ միայն ջրի մեջ՝ ցամաքում հայտնված կենդանին նույնպես կարող է խայթել։ Ներկա գրոհը պայմանավորված է փոթորիկներով, որոնց ժամանակ ալիքները դրանց ափին են մոտեցրել։