«Յանդեքսը» ցույց է տվել ինքնակառավարվող մեքենայի նախատիպը։ Տեսանյութում «Տոյոտան» շարժվում է ժամում 13 կմ արագությամբ։ Իսկ տեսահոլովակի վերջում մեքենայի առաջ երկու մարդ են անցնում ու մեքենան նրանց շրջանցում է, հայտնում է Meduza-ն։
Ինքնակառավարվող մեքենայի մշակումը իրականացնում է «Յանդեքս Տաքսին»։ Ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Իսարը հայտնել է, որ տարվա ընթացքում ընկերությունը մտադիր է ինքնակառավարվող մեքենաների փորձարկումները սկսել քաղաքի փողոցներում։











