Մեկ ամսվա ընթացքում գիտնականներին հաջողվել է Ավստրալիայի ափերին հայտնաբերել մի շարք անհայտ ծովային բնակիչների, այդ թվում` անդեմ ձկան, ահռելի ծովային սարդերի եւ տձեւ ծովախոզերի: Խորջրյա առաջին արշավախումբը Investigator հետազոտական նավով կազմակերպել է գիտնականների խումբը, փոխանցում է New Scientist-ը:

Մեկ ամսվա ընթացքում կենսաբանները ծովային կենդանիներին հետեւել են ավստրալական մայրցամաքային սալի արեւելյան հատվածում:

Գիտնականներն օգտագործել են ձկնորսական ցանցեր եւ ուռկան. անողնաշարավորների եւ ձկների ավելի քան երրորդ մասը նախկինում գիտությանն անհայտ էին: