Volvo ընկերությունը ԱՄՆ-ում 3-ամյա երեխայի համար բերել է աշխարհում ամենամեծ մեքենայով տուփը` դա իսկական բեռնատար էր: «Խաղալիքի» փաթեթը բացելը  Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես պատմության մեջ ամենամեծածավալը, հայտնում է Motor-ը: 

Տղայի տան մոտ, որը հրապուրված է բեռնատար մեքենաներով, տեղադրել են ավելի քան 24 մետր երկարությամբ տուփը: Տուփի մեջ Volvo VNL 760-ի քարշակն էր կցասայլով: Բեռնատարների պատանի սիրահարը կարողացել է խցիկ մտնել, մուլտֆիլմեր դիտել վարորդների հանգստյան գոտում եւ հյութ խմել ներկառուցված սառնարանից: