ВВС-ի Top Gear-ի հաղորդավարը փորձարկել է Bugatti Chiron սուպերքարը ԱՄԷ-ի Էլ Այն սարերում գտնվող ավտամայրուղու վրա, իսկ հետո ավելի քան 368 կմ/ժ արագություն է բացել Դուբայի Dubai World Central թռիչքուղու վրա, հայտնում է Newsru-ն։

Chiron-ը համարվում է Bugatti Veyron-ի իրավահաջորդը, որը վերջին տասնամյակում պահպանում էր աշխարհի ամենաարագընթաց սերիական ավտոմեքենայի տիտղոսը ։

Chiron-ը ունի 1500 ձիաուժ հզորության չորս ցիլինդրանի շարժիչ։ Bugatti-ի ներկայացուցչի խոսքով Chiron-ը գնահատվում է 2․5 մլն եվրո, ընդ որում այդ գինը չի ներառում VIP օպցիաներն ու սուպերքարի առաքումը։