Նյու Յորքում չորեքշաբթի բացվել է Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ստորագրության արարողությունը։ Ավելի քան 50 երկրների ղեկավարներ արդեն ստորագրել են փաստաթուղթը։ Արարողությունն ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում։ Համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ 122 անդամ երկրների աջակցությամբ, փոխանցում է NTDTV–ն։
9 երկրներ, որոնք միջուկային զենք ունեն, չեն մասնակցել պայմանագրի ո՛չ ընդունմանը, ո՛չ էլ ստորագրմանը։ Դրանք են ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը։











