Volvo ընկերությնունը պաշտոնապես ներկայացրել է իր ամենափոքր XC40 քրոսովերը, որը շվեդական ավտոարտադրողի մեդելների կարգում մեկ աստիճան ցածր է XC60-ից եւ գնորդների համար կպայքարի BMW X1-ի ու Audi Q3-ի հետ: Մոդելի պրեմիերան տեղի է ունեցել Միլանում կայացած հատուկ միջոցառման ժամանակ, փոխանցում է Motor-ը: 

Քրոսովերը շվեդական մակնիշի առաջին մոդելն է, որը պատրաստվել է CMA մոդուլային հարթակի վրա, եւ որը ավտոարտադրողը ստեղծել է Geely ընկերության հետ համատեղ:

Շուկա դուրս գալու պահին Volvo XC40-ը կառաջարկվի Drive-E ընտանիքի 4-գլանանի  շարժիչով՝ D4 դիզելային եւ T5 բենզինային: Առաջինը 190 ձիաուժ հզորություն ունի, երկրորդը՝ 254: